Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՈՒնենք բազմաթիվ հնարավորություններ իրադարձությունների ընթացքն ինչ-որ չափով կառավարելու համար

ՈՒնենք բազմաթիվ հնարավորություններ իրադարձությունների ընթացքն ինչ-որ չափով կառավարելու համար
29.11.2023 | 18:20

Եթե մի թռուցիկ հայացք ենք ձգում մեր անցած պատմական ուղու վրա, սկսած Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության մասնատման ժամանակներից և դրանից հետո էլ Սելևկյանների պետության մասնատումից, երբ ստեղծվեց համեմատաբար նոր ժամանակների մեր պետականությունը, ապա Արտաշեսյանների հզոր ու նվաճողական, բայց պատմական մասշտաբներով կարճ գործունեությունից և, հատկապես, Տիգրան Մեծից հետո, մեր պատմությունը մեծ հաշվով եղել է հազվադեպ հաջողություններով ու վայրիվերումներով լի, մեկ արագ, մեկ դանդաղ նահանջի պրոցես՝ առ այսօր։

Այդ ընթացքում մեր հոգեբանությունն ու մտածելակերպն էլ կրել են շատ մեծ փոփոխություններ՝ հպարտ, կռվող ու մեծ նպատակներ հետապնդող մարդկանցից դարձել ենք խեղճուկրակ, ժուլիկ ու չնչին նպատակներ հետապնդող մեկը։

Բայց, մինչև այսօրվա մեր կերպարանքը ստանալը, մենք, Արտաշեսյանների փառավոր ժամանակներից ու անփառունակ ավարտից հետո անցել ենք Արշակունիների, Սասանյանների, Հռոմի, քրիստոնեության, մեր պետականության կորստի, արաբների, Բյուզանդիայի, մեր մասնատված բնույթի անկախության վերականգնման, սելջուկ թուրքերի գալու, մեր մանր մունր պետական միավորումների ու իշխանությունների անկման, խաչակիրների արշավանքների, Կիլիկիայի մեր պետականության, մոնղոլների տիրապետության, Բյուզանդական ահռելի կայսրության անկման՝ պասիոնարության կորստի և անմիտ արտաքին քաղաքականության հետևանքով հայերին կործանելով, Օսմանյան ու կաջարների բազմադարյա մղձավանջի, առևտրական աշխուժության, Շահ Աբասի գաղթի, ռուսների գալու ու մեր կամաց-կամաց մարդաշնորհքի գալու, Արևմուտքի ու ռուսների կողմից հակաօսմանյան պայքարում մեզ խաղալիք սարքելու, ռուս-պարսկական ու ռուս-թուքական պատերազմների, մեր կուլտուրական զարթոնքի և Կովկասում հայ բուրժուազիայի հայության սահմաններից դուրս եկող հզոր գործունեության, սահմանադրական շարժման ու կոտորածների, Ռուսական կայսրության հակահայկական քաղաքականության, առաջին աշխարհամարտի ու գենոցիդի, Ռուսական կայսրության անկման, մեզ պարտադրված առաջին հանրապետության, խորհրդային իշխանության և խորհրդային տեսակի փսևդոպետականության ու այդ բազայի վրա համարյա ժամանակակից մտածողության տեր ազգ դառնալու, խորհրդային տեսակի պասիոնարության անկման ու ՍՍՀՄ-ի անկման, մեր անկախության, Չինաստանի վերելքի ու Ռուսաստանի վերածնման, մեր անմիտ ներքին ու արտաքին քաղաքականության, Արցախի կորստի, հին աշխարհակարգի սասանման և նորի փնտրտուքի ժամանակներով և հայտնվել ենք այսօրվա փակուղում։

Վերջին ժամանակներում, մեր ունեցած անհաջողությունների ու կորուստների ֆոնի վրա, նման փակուղուց սեփական ուժերով դուրս գալը քիչ հավանական է, և մեր հետագա ճակատագիրը կարող է որոշվել շատ ավելի բարձր ուժային պայքարի արդյունքում։

Սակայն դա չի նշանակում, թե մենք այլևս անելիքներ չունենք և պետք է նստենք ու սպասենք մեր բախտին։

Մեծ հաշվով, մենք ինքներս պետք է լինենք մեր ճակատագրի տերը, թեկուզև գոյության համար ուժային պայքարին մասնակցելու համար մեր ուժերը խիստ սահմանափակ են։

Բայց դա չի նշանակում, որ չնայած խանգարող բազմաթիվ հանգամանքներին, և առաջին հերթին՝ մեր իսկ տգիտությանը, մենք անկարող ենք ազդել մեր ճակատագրի վրա։

Կարող ենք, բայց դրանից առաջ մենք պետք է իմանանք մեր հնարավորությունների ու խանգարող հանգամանքների հաշվեկշիռը, պարզ ասած, պետք է իմանանք մեր ռեսուրսները, որոնց հիման վրա կարող ենք առաջ շարժվել։

Բանն այն է, որ մենք ունենք ապրելու համար շատ կարևոր բազմաթիվ հատկություններ, հաճախ որոնց մասին պատկերացում անգամ չունենք, և որոնք մեր գոյաբանական հատկությունների փնջի անբացահայտ մասն են կազմում։

Նման հարցեր քննարկելիս՝ մենք պետք է հաշվի նստենք այն հանգամանքների հետ, որ 1․ Մեր էության վատ կողմերի անվերջ թվարկումն ու անհայտ նպատակներով դրանց շահարկումը մեզ լավ բանի չեն բերի, 2․ Օտարների, այդ թվում նաև թշնամիների, կողմից մենք պատմականորեն հայտնի ենք եղել որպես ակտիվ և ստեղծագործ ազգ։

Մի պահ մոռանանք մեր տգետների կողմից ցավալի չափերի հասած անիմաստ ու անտեղյակ գլուխգովանությունն ու պարծենկոտությունը, որոնք մեզ հսկայական վնաս են պատճառում։

Անկախ դրանից, մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ իրադարձությունների ընթացքն ինչ- որ չափով կառավարելու համար, այդ թվում՝ անբացահայտ հնարավորություններ, որոնց մասին՝ հաջորդիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2470

Մեկնաբանություններ

鍡氬瘯妞规挳妾伴懠鍌炩攼闂勫棜瀵曟す鎾閼煎倿鈹愰梽鍡氬瘯妞规挳妾/1338495490" rel="nofollow">Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 03.11.2024